ԿարևորՍպորտ

Հայաստան-Իտալիա՝ 1։3

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման հերթական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել էր Իտալիային:

Խաղն ավատվեց հօգուտ Իտալիայի՝ 1։3 հաշվով։

Լիխտենշտեյնին ու Հունաստանին հաղթելուց հետո մեր ընտրանին Երևանում ընդունեց Իտալիայի ազգային հավաքականին:

Հանդիպման 11-րդ րոպեին գոլի հեղինակ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը:

28-րդ րոպեին Իտալիայի թիմը խփեց պատասխան գնդակը: 77-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին առաջ մղեց իր թիմին: 80-րդ րոպեին էլ Բելոտին դուբլի հեղինակ դարձավ:

Երկրորդ խաղակեսը, մեր հավաքականը խաղաց 10 ֆուտբոլիստով, քանի որ խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Կարապետյանը:

Մարզադաշտը լեփ-լեցուն էր երկրպագուներով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ խաղի տոմսերը սպառվել են։

Ի դեպ, խաղին հետեւում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button