
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել
- անհատույց սեփականության իրավունքով բնակարան,
- անհատույց պետական ֆինանսական աջակցություն,
- տնամերձ հողամաս,
ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.
- սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,
- Հայաստանի Հանրապետության այլ մարզեր
- Երևան քաղաք:
Ըստ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի՝ սահմանվել է ՀՀ մարզերի հետևյալ հերթականությունը.
- Տավուշի մարզ,
- Վայոց Ձորի մարզ,
- Սյունիքի մարզ,
- Գեղարքունիքի մարզ,
- Արարատի մարզ,
- Շիրակի մարզ,
- Լոռու մարզ,
- Արմավիրի մարզ,
- Արագածոտնի մարզ,
- Կոտայքի մարզ,
- Երևան քաղաք:
Ելնելով սահմանված առաջնահերթություններից` առաջարկվում է ՀՀ Շիրակի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից փաստաթղթերը դեռևս չթարմացրած շահառուները ներկայանան ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչություն հետևյալ փաստաթղթերով (Հասցեն` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41).
- զորացրման հրամանի լուսապատճենը,
- շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
- ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
- անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
- շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
- տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
- տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,
- աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:
Մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ:




