ԿարևորՀասարակություն

Հայ բուսաբանը նոր տեսակի բույս է հայտնաբերել

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Հայաստանում հայտնաբերված նոր ընտանիքի, նոր ցեղի, նոր տեսակի ջրային բույսը 196156-րդ համարն է մատյանում և առաջին հայտնությունը՝ 80 ականներից ի վեր։

ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հնեաբուսաբանը՝ Իվան Գաբրիելյանը,  հերբարիմի նորույթը՝ Ռուպացիեն է գրանցում մեր երկրի ֆլորայի հիմնական պահոցում։

«Սա ոչ միայն նոր տեսակ է Հայաստանի համար, նաև նոր ցեղի՝ Ռուպիա ցեղը ևս 1-ին անգամ  է հայտնաբերվել Հայաստանում, և ընտանիքն էլ որին պատկանում է այս տեսակը, ընտանիքը ևս 1-ին անգամ է հայտնաբերվել Հայաստանում»,- ասում է Կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը:

Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության ր աշխարհագրության բաժնի հնեաբուսաբանության խումը երկար սպասված նորույթը հայտնաբերել է հուլիսի 25-ին Սևանա լճի Ծովինար գյուղի հատվածում 7 մետր խորությունից։ Ի դեպ, Ռուպացիան կարելի է ասել երկկենցաղ բույս է։

«Կարող ենք լրացուցիչ ասել, որ սա ոչ միայն ջրամերձ բույս է այլ նաև ջրային և նույնիսկ հատակային»,- նշում է Իվան Գաբրիելյանը:

Արդեն երկրորդ տարին է հայ և ռուս գիտնականները հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակում ուսումնասիրում են Կովկասի բարձրլեռնային լճերը, հայ մասնագետներինը՝ Արագածի Քարի և Ումրոյ լճերն են, Ակնա լիճն ու Սև Լիճը, Սևանի ուսումնասիրությունն էլ խմբի կամավոր նախաձեռնությամբ է։     

Ի դեպ, գրեթե նույն խորության վրա նույն բույսից օգօստոսի 20-ին զուգումների ժամանակ հանդիպել է նաև Շորժայի հատվածում։  Շորժայի հատվածում սակայն՝ ջրի աղտոտվածության պատճառով բույսը պարուրված է ջրում կախված լորձանման զանգվածով։ 

2 տարվա ուսումնասիրությունների արդյունքում նույնիսկ բարձրլեռնային լճերում խումբն ամենաշատը  հանդիպել է աղբի։ Մասնագետներն ահազանգում են։

«Մարդածին աղետի եզրին ենք կանգնած, ամենաբարձր լեռնային լճում, Արագածի քարե լճում կար և անվադող և պանելներ, շինարարական կիսակառույցի մնացորդներ»,- ասում է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի Արտակ Էլմասակյանը:  

Հայաստանի ջրային ավազանները բազմակողմանի լուրջ ուսումնասիրության կարիք ջուրն աղտոտող աղբյուրներից բացի նաև կենդանական և բուսական աշխարհն էլ մանրազնին ուսումնասիրության կարիք ունի Իվան Գաբրիելյանն էլ փակագծեր չի բացում, բայց վստահեցնում է Արմեն Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության ր աշխարհագրության բաժնի հնեաբուսաբանության խումը շուտով հանդես կգա նոր ասելիքով։  

Կարդացեք նաև

Back to top button