ԿարևորՀասարակություն

Քաղաքն առանց «Սանիթեքի» էլ կմաքրվի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Սանիթեք» ընկերությունն արդեն 7-րդ օրն է հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երեւանի ամբողջ տարածքում: 

Անցած ամիսների ընթացքում քաղաքը աղբահանության կոլապսից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են:

Այս պահին համայնքային հիմնարկը իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Back to top button