
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ որոշումը կհրապարակվի վաղը:
Գործը քննվում է գրավոր ընթացակարգով։ Գործի քննությունը մեկնարկել էր այսօր ժամը 11։00-ին։




