
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Հանրապետության օրվա միջոցառումներն Արցախում մեկնարկել են երեկ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ տեղի է ունեցել Մանսուրյանական համերգաշարի համերգներից մեկը:

Այսօր առավոտյան Վերածննդի հրապարակից Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիարկությունները ժողովրդի հետ քայլել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Այդտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել անմար կրակի մոտ, ազատամարտի նահատակների շիրիմներին:

Ստեփանակերտի կենտրոնում այսօր ռազմական տեխնիկայի ցուցադրություն է կազմակերպվել, գործել են դաշտային խոհանոցները: Օրվա ընթացքում տեղի են ունեցել ցուցահանդեսներ, տարբեր համերգներ:

Տոնական մեծ համերգը նախատեսված է այսօր երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:




