
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Վրաստանում վթարից տուժած մեր հայրենակիցներից 3-ին ռեանիմոբիլներով կտեղափոխեն Երեւան։
«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,- գրել է Թորոսյանը։




