ԿարևորՏնտեսական

Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Նիկոլ Փաշինյան

Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին։ Փաշինյանն ասաց, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8.1 տոկոս, ինչը լավ ցուցանիշ է։

«Անձամբ իմ եզրակացությունն այն է, որ իսկապս երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ։ Մեր այսօրվա ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք կապիտալ ներդրումների ծավալների աճի ժամանակացույցի հետ կապված խնդիր ունենք։ Եվ եթե այս խնդիրն արդյունավետ կերպով լուծված լիներ, իհարկե, այսօրվա մեր տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին։ Իսկ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, և ես հիմա ուզում եմ նորից հիշեցնել, որ հիմա ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը և հունվարի մեկի մեկի դրությամբ բոլոր կապիտալ ծախսերի մասով աշխատանքների ճիշտ ժամանակին կազմակերպելը»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Back to top button