ԿարևորՏնտեսական

Առաջ ենք շարժվում բավականին լավ տեմպով․ Փաշինյան

«Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է»,- իր ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ արձանագրվել է աճ հետեւյալ ոլորտներում․

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս,
Շինարարության աճ՝ 4.1 տոկոս, 
Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, 
Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, 
Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,
Արտահանման աճ՝ 19.5 տոկոս:

«Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,- գրել է վարչապետ Փաշինյանն ու հաշթեգով հավելել՝ Դուխով։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2394407784212936

Moody’s. ինչ կտա վարկանիշի փոփոխությունը հասարակ քաղաքացուն

Կարդացեք նաև

Back to top button