ԿարևորՄշակույթ

Թողարկվել են Մանսուրյանին նվիրված արծաթյա հուշանվերներ

Համերգաշարը, որը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ունկնդրին կտեղափոխի Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ:

«Այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ և միջոցներ, և սա, նախևառաջ, արվեստի, երաժշտության նկատմամբ մեր իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշել է Տիգրան Մանսուրյանը:

Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում թողարկվել են արծաթյա հուշանվերներ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին նմուշը հանձնեց հենց Տիգրան Մանսուրյանին: 

«Պարոն Մարությանի հետ հունվարի առաջին օրերին որոշեցինք իրականացնել մի այսպիսի տարի, բայց դա դրսի իրադարձություն է, ներսը՝ ես ոչ 80 եմ, ոչ էլ դրա ժամանակն ունեմ: Տա Աստված, նոր սերնդից շատերը հասնեն իմ տարիքին և ունենան այս ուշադրությունը, այս սերն իրենց նկատմամբ: Ես ինձ, ճիշտն ասեմ, տարիների ընթացքում ավելի ու ավելի ապահով զգացի և հիմա ճիշտ այդ ապահովության տարածքում եմ, լավ բարեկամների հետ: Այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ է դրված, միջոցներ, և սա արվեստի, երաժշտության նկատմամբ մեր իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում: Շնորհակալ եմ, որ այս ամեն ինչի միջով ես պիտի անցնեմ»,- ասում է մաեստրոն: 

«Երևանը, Գյումրին և Ստեփանակերտը պատահական չեն ընտրվել. մեր նպատակն է եղել ապահովել հնարավորինս լայն ընդգրկում, և այս քաղաքներն այդ խնդիրը լուծում են: Վարպետի հետ շփվելով՝ հասկացա, որ 80-ամյակը շատ հարաբերական է. նա երիտասարդ է և անընդհատ ստեղծագործում է, իսկ ամենակարևորը հոգու երիտասարդությունն է: Վստահ եմ, որ առաջիկա 10-ամյակները Վարպետը մեզ դեռ շարունակելու է զարմացնել»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Կարդացեք նաև

Back to top button