
ՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախագահ Թրամփից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Ս-400-ների պատճառով՝ «ինչպես պահանջում է ամերիկյան օրենքը»։ Այս մասին ասվում է գերատեսչության Twitter-ի էջում։
Ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մատակարարման առաջին փուլը սկսվել է հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: Գործող պայմանագրով նախատեսված է առաքումներն ավարտվել մինչև 2019 թվականի վերջը:
Մոսկվան և Անկարան Ս-400 համակարգերի պայմանագիրը կնքել են 2017 թվականին։ ԱՄՆ-ը դեմ էր գործարքին և սպառնում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ ռուսական զենք ձեռք բերելու համար:




