
Ռուս զբոսաշրջիկների համար այս ամառ ամենապահանջված երկիրը Հայաստանն է եղել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է OneTwoTrip-ը։
Փորձագետներն ուսումնասիրել են այն ուղղությունները, որոնք ամենից շատ են պահանջված եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում: Վերլուծության են ենթարկվել այն ավիատոմսերը, որոնք գնվել են 2018-ի և 2019-ի հունիսի 1-ից հուլիսի 31-ը:
Փորձագետները պարզել են, որ այս ամառ արձակուրդ մեկնած ռուսաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,5% -ով:
Հայաստանն այս ամառ ամենապահանջվածն է եղել ռուս զբոսաշրջիկների համար (10,3%), ապա Իտալիան և Իսպանիան՝ համապատասխանաբար 7.9% և 6.3%:
Թուքիայի նկատմամբ հետաքրքրությունն աճել է 3,9% -ից մինչև 6,2%: Ավելացել է նաև պահանջարկը Հունաստան, Ֆրանսիա և Չեխիա ուղևորությունների համար:




