ԿարևորՀասարակություն

Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյան

Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք»,-գրել է վարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով:

Մարտ 4–ի կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձրացրել էր փրկարարների ցածր աշխատավարձի խնդիրը։

Կարդացեք նաև

Back to top button