ԿարևորՔաղաքական

Հայկական դիվանագիտական մտքի առաջնահերթությունները՝ ըստ Փաշինյանի

ԱԳՆ-ում տեղի ունեցած դեսպանների համաժողովին ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է մի քանի հիմնադրույթների, որոնք հայկական դիվանագիտական մտքի առաջնահերթությունները պետք է լինեն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա նախ և առաջ դեսպանների՝ ոչ միայն հայաստանակենտրոն, այլև համահայկական գործունեությունն է:

Դեսպանները պետք է ավելի ակտիվ ու սերտորեն համագործակցեն սփյուռքի հայկական համայնքների հետ, և դա պետք է դուրս լինի այսրոպեական կամ էմոցիոնալ համագործակցության տրամաբանությունից, այլ ունենա կոնկրետ, տրամաբանված ռազմավարություն, ասել է վարչապետը՝ շեշտելով, որ դիվանագիտական ներկայացուցչություններն ու հայկական համայնքները կարող են միասնաբար գործել ու հաջողություններ արձանագրել:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/556654351575430/

Կարդացեք նաև

Back to top button