ԿարևորՀասարակություն

Մարտի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մարտի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, այսինքն զատում, հեռացում մեղքերից ու վերադարձ առ Աստված։ Սուրբ հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ, որով և սկսվում են զատկական տոնակատարությունները։ Վաղ առավվոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, անդաստանի արարաողություն, ապա մատուցվում է սուրբ պատարագ։

Զատիկը քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի հարությունը մեռելներից։ Հայ եկեղեցու շարականների նկարագրությամբ «նրա հարությամբ բացվեցին երկնքի դռներն ու անուշահոտություն բուրեց աշխարհում՝ ցույց տալով ճանապարհը նոորգման և կենդանություն պարգևեց մարդկային ցեղին»։ «Եթե Քրիստոս հարություն չի առել, զուր է մեր քարոզչությունը և զուր է մեր հավատքը»,-գրում է Պողոս առաքյալը։ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Թովմա Անդրեասյանի խոսքով տոնի զատիկ անվանման արմատները տանում են դեպի հին Եգիպտոս ՝ հրեա ժոողվրդի պատմության խորքերը:

Զատկի տոնը հրեաները նշում էին ամեն տարի։ Եվ մենք ՝ քրիստոնեաներս ժառանգեցինք այդ տոնը, բայց ի տարբերություն խոյի, որը զոհաբերվում էր հանուն փրկության, քրիստոնեաների համար կենդանի զոհ դարձավ ինքը՝ Քրիստոս:

Քրիստոսի հարությունը հայ եկեղեցինն տոնում է շուրջ 40 օր, մինչև նրա համաբարձումը։ Սուրբ հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ, որով և սկսվում են զատկական տոնակատարությունները։ Վաղ առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, անդաստանի արարաողություն, ապա մատուցվում է սուրբ պատարագ։ Զատկի տոնը հայոց մեջ եղել է ամենասիրված տոնն ու նշվել է ճոխությամբ։ Զատկի տոնին նվիրված ժողովրդական ավանդույթներին քաջածանոթ է գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին։ «Զատկին նախորդող ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր հոգևոր խորհուրդն ունի, որն արտացոլվել են ոչ միայն եկեղեցական տոնածիսական ավանդույթներում այլև ժողովրդական»,-ասում է նկարչուհին։ Այսօր սակայն ավելի շատ պահպանվել են զատկի տոնական ուտեստները՝ զատկի փլավ, ձուկ , կանաչեղեն և որ ամենակարևորն է՝ ներկած հավկիթներ։

Զատկի տոնի պարտադիր ուտեստների ցանկում Լուսիկ Ագուլեցին նշում է տոնական գաթան։ Գաթան խորհրդանշում է արևը, իսկ Քրիստոս ինքը արև էր, ասում է։ Զատկի տոնին գերեզմանոց այցելելու սխալ սովորությանն է անդրադառնում Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
«Զատկի տոնին գերեզման այցելելով մենք անարգում ենք Քրիստոսի հարության խորհուրդը: Հանգուցյալների շիրիմներին մենք պետք է այցելենք երկուշաբթի` սուրբ մեռելոցին»:

Back to top button