ԿարևորՍպորտ

Արոնյանն այսօր կմրցի Մագնուս Կարլսենի հետ

Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում կայացան 8-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարում իր երկրորդ պարտությունը կրեց Լևոն Արոնյանը:

Սև խաղաքարերով նա զիջեց Յան Նեպոմնյաշչիին: Այս պարտությունից հետո Արոնյանը 3 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է: 4,5 միավորով 1-5 տեղերն են կիսում Անանդը, Դինգ Լի Ժենը, Կարյակինը, Կարուանան, Նեպոմնյաշչին:  Կարլսենը, Սոն, Մամեդյարովը ունեն 4-ական միավոր, իսկ Նակամուրան, Վաշյե-Լագրավը և Անիշ Գիրին ունեն 3,5-ական միավոր:

Այսօր՝ 9-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Կարդացեք նաև

Back to top button