
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Արամ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել էր Շիրակի մարզպետ:




