ԿարևորՀասարակություն

Ինչքան մեծ է պատասխանատվությունն այս երեխեքի հանդեպ․ Վարազդատ Կարապետյան

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը իր ֆեյսբուքի էջում հրապարակել է ջրի դատարկ տարաները ձեռքերում պահած երեխաների նկար եւ գրառում արել․

«Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում։ Ինչքան մեծ է պատասխանատվությունն այս երեխեքի հանդեպ։ Գյուղի մաքուր, կարմրաթուշ աղբյուրներ։ 

Մենք մի բան ունենք անելու։ Գնանք խոնարհվենք դեմները՝ որպես հնազանդ ծառա ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը»,- գրել է Վարազդատ Կարապետյանն ու ավելացրել՝ «Դուք եք տերը մեր երկրի»։

Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։ Այս մասին էլ հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Միսկարյանը:

Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղում խմելու ջրի օրհասական խնդիրը։

Կարդացեք նաև

Back to top button