ԿարևորՀասարակություն

«Արցախ էյրֆեսթ 2019» փառատոնը` վաղը Ստեփանակերտի օդանավակայանում

Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում կմեկնարկի «Արցախ էյրֆեսթ 2019» ամենամյա 3-րդ օդային փառատոնը։ Փառատոնի նպատակը Արցախում զբոսաշրջության և փոքր ավիացիայի զարգացումն է, վերջինիս ներուժի մասին տեղեկացվածության բարձրացումը:

«Արցախ էյրֆեսթը» ամենամյա փառատոն է, որն անցկացվում է Ստեփանակերտի օդանավակայանում և ուղեկցվում օդային շոու ծրագրով: Շոուի ընթացքում իրականացվում են ցուցադրական թռիչքներ ЯК-52, ЛК39 տեսակի ինքնաթիռներով, МИ8 ուղղաթիռներով, օդապարիկներով և պարապլաններով: Երեկոյան 7-ին մեկնարկում է փառատոնի համերգային հատվածը և փարթին:

Կարդացեք նաև

Back to top button