
Լարացված է՝ 13:23
ELARD-ի փորձագիտական խմբի հետ տեսախորհրդակցություն է սպասվում հաջորդ շաբաթ, որը կտեսագրվի և կհրապարակվի՝ Ջերմուկի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկել է ձևակերպել հարցեր, որոնք կհնչեն խորհրդակցության ընթացքում: «Խոսակցությունը ես կտանեմ այնպես, որ պատասխանները հստակ լինեն»,- խոստացել է վարչապետը:
Լարցված է 12.01
Եթե հանքն աշխատեց, նրա աշխատանքը պետք է ոչ մի ազդեցություն չունենա ո՛չ օդի, ոչ ջրի, ո՛չ հողի, ո՛չ աղմուկի աստիճանի վրա: «Այն խոտը, որն ուտելու է մեր պահած ոչխարը, որի միսը՝ մեր երեխաները, և պարզվի՝ վտանգավոր է, չի շահագործվի»,- ջերմուկիցների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիրքորոշմանը, ասել է վարչապետը:
«Հիմա եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, կրկին դեմ կլինե՞ք»,- հարցրել է նա: Ջերմուկցիների դրական պատասխանից հետո նա հավելել է. «Անընդհատ մոնիթորինգ է լինելու, եթե շեղում հայտնաբերվի, 90 օր ժամանակ ենք տալու ընկերությանը, որ շտկի, եթե չի շտկում, փակվում է»:
Լրացված է 11.14-ին
Նիկոլ Փաշինյանը շրջում է Ջերմուկում: Շրջայցը հեռարձակվում է նրա ֆեյսբուքյան էջում:
Տեղադրված է՝ 11.03-ին
Հասանք Ջերմուկ՝ գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




