ԿարևորՀասարակություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական խումբը՝ Գյումրիում

Այսօր՝ օգոստոսի 21-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդիի:

Քաղաքապետը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են այցի նպատակների, առաջիկա անելիքների մասին: Ջիովաննի Բոկկարդին իր խոսքում նշել է, որ իրենց այցի հիմքում շեշտը աղետների ռիսկերի կառավարման վրա է դրված: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հյուրերից հետաքրքրվել է  նաև Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական, այնուհետ նաև՝ հիմնական ցանկում ընդգրկելու գործընթացից:

Ջիովաննի Բոկկարդին նշել է, որ պետք է նախապատրաստել անվանակարգային փաթեթն և ըստ սահմանված կարգի իրականացնել հետագա գործընթացները: Ջիովաննի Բոկկարդին անվանակարգային փաթեթի պատրաստման գործընթացում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Գյումրի են այցելել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ԱԳ նախարարությունների համատեղ ջանքերի շնորհիվ և կմնան մինչև օգոստոսի 22-ը ներառյալ:

Կարդացեք նաև

Back to top button