
Գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ` այսօրվա դատական նիստում հայտարարել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել էր գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրխանյան դեմ հարուցված քրգործով դատական նիստը։
Դատարանը մերժել է Գրիգորյանի պաշտպանների խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը` այն անհիմն լինելու պատճառով։ Դատավորը հայտնել է նաև, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3–ին, ժամը 12։00–ին։
Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:




