ԿարևորՀասարակություն

ԶԼՄ-ում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող Ամուլսարի մասին հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ

Նախկինում «Լիդիան Արմենիա» ընկերությունն ուներ 1400, այժմ՝ 52 աշխատող՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը: Երբ սկսեն կրկին աշխատողներ ներգրավել, պահպանելու են նույն սկզբունքը. ինչպես նախկինում, նախապատվությունը տրվելու է ազդակիր համայնքների բնակիչներին։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ հայտնել է, որ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես, Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button