ԿարևորՀասարակություն

Ջերմուկցիների ավտոերթը մեկնարկել է

Ջերմուկցիների ավտոերթը մեկնարկել է՝ տեղեկացրել է  Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տեսնյութեր երթից:

Ավելի վաղ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել.  

«Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: Ամուլսարի պոստերում հերթապահելու են համայնքի կանայք: Նույն ժամին Երևանում Բաղրամյան 26-ի դիմաց նույնպես հավաք է լինելու»:

Կարդացեք նաև

Back to top button