ԿարևորՀասարակություն

Ջերմուկցիները պատրաստվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ Ջերմուկում

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել է հայտարարություն, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ օգոստոսի 16-ին, Ջերմուկ առողջարանային քաղաքի տաքսիների կանգառ հրապարակում ողջ բնակչությունը դուրս է գալիս` սպասելու ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ։

Հիմք ընդունելով վարչապետի պատասխանը մեր հարցին, որ եթե փորձաքննության արդյունքները դրական լինեն, բայց միևնույնն է բնակիչները դեմ լինեն հանքին, ի՞նչ է լինելու:

Նա ասաց, մեջբերում եմ. «ԵՐԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ, ՊԱՊԿԵՆ ԿԴՆԵՄ ԹևԻՍ ՏԱԿ, ԿԳԱՄ ՋԵՐՄՈՒԿ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ»:

Պարոն Նիկոլ Փաշինյան, օգոստոսի 16֊ին՝ ժամը 14։00, Ջերմուկ համայնքի բնակիչները սպասում են Ձեզ՝ միասին որոշելու Ջերմուկ քաղաքի հետագա ճակատագիրը»:

Կարդացեք նաև

Back to top button