Հասարակություն

Վերջին 20-25 տարիների պատմական դրվագները հնարավոր է չներառվեն դասագրքերում

Բովանդակային առումով Հայոց պատմության դասագրքի մասով քննարկումներ կան՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:   Վերջինս նշեց ,որ այս պահին, քանի դեռ   բովանդակային խնդիր կա,   առայժմ թույլ   չի տա դասագրքերի տպագրումը, քանի  որ  հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության:

«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում», — ասաց նա:

Ճշտող հարցին, թե արդյոք անհամաձայնությունները կապ ունեն մարտի 1-ի դեպքերի ներկայացման հետ, Հարությունյանը նշեց. «Եվ մարտի 1-ի, և ընտրությունների հետ կապված, և քաղաքական գնահատականների հետ կապված: Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ կիսամյակում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչև կհասնեն այդ թեմաներին»:

Նախարարը նաև նշեց, որ քանի դեռ մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա ևս խնդիրներ է առաջացնում այդ թեման գրքերում շարադրելու համար:

«Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների իրենց պատմական դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: ՀՀ-ն էլ կարող է կիրառել այդ փորձը», — հավելեց նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button