
Երեւանի ավագանում ընտրություններին կմասնակցեն յոթ քաղաքական ուժեր։ Առաջադրված վեց կուսակցություններն ու մեկ ընտրական դաշինքն գրանցվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում։
Այսպիսով՝ ավագանու տեղերի համար կպայքարեն ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Առաքելություն»-ը և «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», «Շրջադարձ» կուսակցությունները միավորող «Բարև Երևան» դաշինքը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 7- ին։ Ապրիլի 1- ին ԿԸՀ- ն կհաստատի Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության եթերում անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը։




