
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ առեւտրի նախարարությունն իր “սեւ ցուցակում” է ներառել Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ն եւ “Մարկել” ՓԲԸ-ն: Համապատասխան որոշումը հրապարակվել է օգոստոսի 13-ին: Օգոստոսի 14-ին ուժի մեջ մտնող սահմանափակումների վերաբերյալ այլ բացատրություններ չեն նշվում: Վաշինգտոնի տեսանկյունից գործում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին հակառակ։
Հայկական երկու ընկերություններից բացի պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Կանադայի, Չինաստանի, Մալայզիայի, Նիդերլանդների եւ ԱՄԷ-ի 15 սուբյեկտների նկատմամբ:

Ռադիոլուրին տնօրեն Մհեր Մարկոսյանը հայտնեց, որ Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ն որևէ առևտրային կապ Իրանի հետ չի ունեցել, իսկ “Մարկել” ՓԲԸ-ն դադարեցրել է Իրանի հետ համագործակցությունը 2009 թվականին, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ. «Չուզեցինք խախտումներ անել, փոքր երկիր ենք…»
Տնօերենի կարծիքով թյուրիմացություն է տեղի ունեցել և շուտով այս հարցերը պարզաբանում կստանան և առաջացած խնդիրները կլուծվեն: Նա ասաց, որ շուտով նամակով կդիմեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն:
Մարկել ընկերությունը միայն մեխանիկական սարքավորումների նախագծեր է արել, համագործակցել է պետական ձեռնարկությունների հետ: Նա ասաց, որ իրականությանը չի համապատասխանում լուրերը թե ԱՄՆ-ից սարքավորումներ են գնում ու թանկ վաճառում Իրանին:
Ընկերությունը տարբեր կոմպոնենտներ, միկրոսխեմաներ է գնում ԱՄՆ-ից, օգտագործում են իրենց համար: Մենք ռադիոտեխնիկական սարքեր են սարքում, որ լսեն եթերը հասկանան ով ինչ է խոսում, ով է թռնում:
«Ռադիոլուրը» պարզաբանումների համար դիմեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։ Խոստացան մեր հարցերին պատասխանել ավելի ուշ։




