
Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»,- գրել է վարչապետը:




