ԿարևորՀասարակություն

««Արևիք» ազգային պարկում այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք». նախարար

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Արևիք» ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։ Տեղում աշխատում են Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։ Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հ.Գ. Ըստ նախնական վարկածի՝ հրդեհն առաջացել է ճանապարհամերձ տարածքից»:

Կարդացեք նաև

Back to top button