Հասարակություն

Ջանք չենք խնայելու Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծառայությունների որակը բարձրացնելու համար. նախարար

Ի պատասխան վերջին շրջանում սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հնչող տարատեսակ կարծիքների և մեկնաբանությունների առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը դեռևս չի ենթարկվում Առողջապահության նախարարությանը։ Այն այս պահին ենթարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, քանի որ այն գտնվում էր մասնավորեցվող բուժհաստատությունների ցանկում։

Մոտավորապես մեկ տարի առաջ նախարարության կողմից նախաձեռնվել է իրավական գործընթաց, որի արդյունքում կենտրոնը պետք է դուրս բերվեր մասնավորեցման ցանկից և վերադարձվեր նախարարության ենթակայություն, որպեսզի լիազորված լինեին անմիջականորեն զբաղվելու կենտրոնում առկա խնդիրներով և զարգացումով։

«Չնայած Ազգային ժողովի դրական քվեարկությամբ օրենքի փոփոխությունը ընդունել է դեռ հունիս ամսին, սակայն կենտրոնի վերադարձի գործըթացը մեզնից անկախ հանգամանքների պատճառով դեռ չի ավարտվել և մենք դեռևս լիազորված չենք այդ կենտրոնի կառավարումը իրականացնելու հարցում։

Լիազորությունները ստանձնելուն պես, վստահեցնում եմ բոլորիդ, որ ջանք չենք խնայելու Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և առկա խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես դա անում ենք մեզ ենթակա մյուս բուժհիմնարկներում»,-գրել է նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button