
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 07.45-ին, 12-ամյա Իսահակ Դավթյանը հայտնաբերվել է Նոր Խարբերդի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Մեր տեղեկություններով երեխան աուտիզմ ունի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 12-ամյա Իսահակ Դավթյանը:




