
Ով կրակեց Երևանում ցուցարարների վրա 2008 թվականին, այս վերտառությամբ լրագրողական հետաքննություն է հրապարակել այսօր BBC -ի ռուսական ծառայությունը: Լրատվամիջոցը ստացել է քննության փաստաթղթերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն:
BBC-ին մանրամասնորեն նկարագրել է քննության ընթացքը՝ նշելով նաև կրակելու հրամանն արձակած կոնկրետ անձանց անուններ, և հիշեցնելով, որ գործով անցնում են երկու նախկին նախագահ ու երկու գործարար-պատգամավոր:
Մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը BBC -ի ռուսական ծառայության գլխավոր նյութն է:




