ԿարևորՍպորտ

Դուք կամքի ուժի օրինակ եք. դեսպանը՝ Հատուկ օլիմպիական խաղերի հայ մասնակիցներին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունում այսօր հյուրընկալել են  Հատուկ օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկներին:

Նրանք ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը:

Դեսպան Մուհամմադ ալ Կատտամ ալ Զաաբին հայ մարզիկներին շնորհակալագրեր, նվերներ է հանձնել:

7-րդ Հատուկ օլիմպիական խաղերն այս տարի անց են կացվել Աբու Դաբիում: Մրցումներին  մասնակցել է աշխարհի 200 երկրներից ավելի քան 7.500 մարզիկ:

Մտավոր  հաշմանդամություն ունեցող վազորդ  Գևորգ Մանուկյանը հինգ  տարի   զբաղվում է  թեթև ատլետիկայով:  Այս կարճ ժամանակահատվածում  արդեն հասցրել  է հաջողություններ գրանցել:

Այս տարի էլ  մասնակցեց  Աբու Դաբիում տեղի ունեցած  «Հատուկ Օլիմպիական խաղեր»  աշխարհի առաջնությանը: Նշենք, որ այս առաջնությանը մասնակցում էին  200 երկրներից ավելի քան 7.500 մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող մարզիկներ:

Հայ  մազիկները  ձեռնունայն չեն վերադարձել՝ նվաճել են  երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ:  Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը  50 մետր թիկնալող վարժությունում դարձել էր խաղերի հաղթող,  իսկ  ատլետիկայի մրցումներում  վազորդ Գևորգ Մանուկյանին հավասարը չի եղել:

Այսօր ՀՀ- ում ԱՄէ դեսպանատունը հյուրընկալ էր  «Հատուկ Օլիմպիական խաղերի» մասնակիցներին:  Դեսպան Մուհամմադ ալ Կատտամ ալ Զաաբին, շնորհակալագրեր հանձնելով հայ մարզիկներին, նշեց, որ իրենք այն հերոսներն են,  որոնցից  սովորել են    համբերատարություն և կամքի ուժ:

Մարզիկներին շնորհավորելու էր  եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Զարուհի Բաթոյանը:

Հատուկ  օլիմպիական միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ԱՄԷ-ում  խաղերի անցկացումը ոգևորող  քայլ էին համարում:

2019թ Աբու -Դաբին  հռչակվել  էր մարդասիրության և հանդուրժողականության  մայրաքաղաք: 

Կարդացեք նաև

Back to top button