ԿարևորՀասարակություն

Տեղացիների աչքը մտնելը դժվար է. սիրիահայերը հարմարվում են պահանջներին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երկու օր առաջ Մաշտոցի պուրակում ցուցահանդես-տոնավաճառ էր: Սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները: Բծախնդիր, խնամքով պատրաստված գործերը մատուցում են սիրով ու անպայման խորհուրդներ տալիս: Ինչու, օրինակ, օգտագործել քիմիական կամ  թուրքական արտադրանքը, եթե բնական, օրգանիկ օճառն ավելի օգտակար է:

Սիրիահայերի ձեռքի գործերն արդեն ստեղծվում են հատուկ նրանց հատկացված արտադրական տարածքում.  արտադրական փոքրիկ Հալեպ` Երևանում։

Սիրիահայ արհեստավորները միավորվել  են մեկ հարկի տակ, անում են այն գործը, որով զբաղվում էին Հալեպում՝ մինչև պատերազմը: Կողք կողքի լինելն ու աշխատելը գուցե ավելի ոգևորում ու թև է տալիս՝ շարունակելու սկսած գործը: Կամ գուցե այսպես ավելի հանգիստ ու պաշտպանված են իրենց զգում՝ և լեզուն է հարազատ, և ճաշակը, և մոտեցումները:

Սիրիահայերի միության արտադրական   գոտին տեղակայված է  Ստանդարտների ազգային ինստիտուտի հայտնի շենքերից մեկի առաջին հարկում:

Սիրիահայերի միության արտադրական գոտու արտադրանքն արդեն նաև ներկայացման վայր ունի. ամիսը երկու անգամ՝  1-ին և 15-ին, ցուցադրվում ու վաճառվում է Մաշտոցի պուրակում. բծախնդիր, խնամքով պատրաստված գործերը մատուցում են սիրով ու խորհուրդներով:

Համբերություն, լավատեսություն, մարդկային ռեսուրս. սրանք հաջող ձեռնարկի նախապայմաններն են՝ ըստ սիրիահայերի: Այս բանաձևին, սակայն, մեկ բան էլ են ավելացնում՝տեղացիների աչքը մտնելը դժվար է՝ ասում են, բայց փորձում են հարմարվել պահանջներին:

Կարդացեք նաև

Back to top button