
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը դիմել է 130 ստարտափ, որոնցից 90-ին պետությունը հարկային արտոնություններ է տվել:
«Նախկինում արտոնություններ տրվել են միայն ծրագրային ապահովմամբ զբաղվոր ընկերություններին: Մենք դրան ավելացրել ենք նաև այն ընկերությունները, որոնք զբաղվում են էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ, թեսթավորմամբ ու արտադրությամբ, համակարգչային անիմացիայով ու մոդելավորմամբ, որը շատ կտրուկ զարգացում է ապրում», -ասում է ՀՀ կառավարության տարածած տեսանյութում նախարար Հակոբ Արշակյանը: Նա վստահ է, որ արտոնությունները նորաստեղծ ընկերություններին նոր թափ կհաղորդի:
«Մեզ ավելի շատ ուրախացրեց ոչ թե հարկային արտոնությունը, այլ որ կառավարությունը կագնած է ինքնահաստատման փուլում գտնվող, նոր ստեղծվող կազմակերպություններ կողքին», — նշում է տեխնոսկսնակ կազմակերպություններից մեկի՝ «The Gurus» ընկերության տնօրեն Վահե Մարտիրոսյանը, որի ղեկավարած ընկերությունը ծառայություն է մատուցում աշխարհում առաջին հնգյակում գտնվող առողջապահական և դեղագործական ընկերություններին:




