
Ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան մի քանի օր անցկացրել է Հայաստանում: Նա Instagram- ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում ազգային հայկական տարազով է՝ իր ընտրյալ Ալեքսանդր Սինյուշինի հետ:
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նախկին կինը նկարի տակ մեկնաբանություն է թողել. «Որովհետև մենք լեռնցի ենք …))) Weekend ՝ հայկական շեշտադրումներով: Արցախյան տարազներ: Շնորհակալ եմ այսպիսի հիշողության համար)))» :

Դերասանուհին նաև լուսանկարվել է Գառնու տաճարում, Գեղարդի վանքում և դրանք տեղադրել իր էջում՝ տեսարժան վայրերից յուրաքանչյուրի մասին մանրամասն նկարագրությամբ:




