
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Արտիստն իր կարիերան սկսել է Երևանի պատանի ահնդիսատեսի թատրում: Աշխատել է Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։
Դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1995-2007 թթ. եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։
Դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի հայրը։




