
Ադրբեջանական կողմը սադրանքների տեղեկատվական նախապատրաստության փուլում է: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի ուղղությամբ, հայկական կողմը, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել, ինչը չի համապատասխանում իրականությանը՝ գրել է իր ֆեյսբուքյան էջում Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Այս փուլում, ինչպես նա է նշել, Տավուշի և Վայոց ձորի ուղղությամբ, ադրբեջանական սադրանքները թեև վտանգավոր են, սակայն «մանյովրային» բնույթի են, բայց «եթե ժամանակին դրանք «չմարվեն», ապա կարող են իրավիճակն առավել վտանգավոր հուն տեղափոխել նաև սահմանագծի այլ ուղղություններ»:




