
Նպաստառու ընտանիքի սննդամթերքի ծախսերի 19 տոկոսը բաժին է ընկնում հացի սպառմանը։ Հաջորդ խոշոր ծախսը ոգելից խմիչքների և ծխախոտի ծախսն է՝ 17 տոկոս։ Եվ միայն 11 տոկոսն է ուղղվում մսի և 6 տոկոսը ձկի ձեռքբերմանը: Այս թվերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Արդյունքում նպաստառու ընտանիքների կողմից ոգելից խմիչքների և ծխախոտի վրա տարեկան ծախսվում է մոտ 17 մլրդ դրամ։
«Նպաստների նոր համակարգում կանխիկ գումարի տրամադրումը հասցվելու է նվազագույնի՝ աջակցության գլխավոր թիրախը դարձնելով աղքատությունը ծնող պատճառների վերացումը»,- գրել է նա։




