ԿարևորՀասարակություն

Վանաձորի հիվանդանոցում առաջին անգամ սրտի ստենտավորում է իրականացվել

«Վանաձորի ԲԿ-ում հենց նոր կատարվեց առաջին ստենտավորումը»,- այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքի էջում։

«Այսուհետ ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար, և կարիք չի լինի դրա համար գալ Երևան»,- գրել է նախարարը։

Նա հավելել է, որ ծառայությունները կմատուցվեն նաև պետպատվերի շրջանակներում անհետաձգելի Stent for Life ծրագրով, ինչպես նաև սոցիալական հատուկ խմբերի քաղաքացիների համար, այդ թվում վերջերս ընդունված կառավարության որոշման հիման վրա։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2411480842245711/?eid=ARDLBIicJVic94abRpqCeTYPuiAbQ2SrcnGP3AjSRtHoKbkm550vSkKg2skaloD991_NQe32FSFS3WCF

Կարդացեք նաև

Back to top button