ԿարևորՀասարակություն

Եգիպտոսում հայ ուղևորների մոտ առողջական խնդիրներ չկան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ խոսել են Եգիպտոսում հայկական դեսպանատան հետ։

«Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119 հոգի այսօր կվերադառնան Հայաստան՝ կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի ըստ անհրաժեշտության զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»,-գրել է Առողջապահության նախարարը։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/976910822495183

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան Եգիպտոսում մնացած հայ ուղեւորները այսօր երեկոյան կժամանեն Հայաստան:

Ուղեւորափոխադրումն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button