
Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների հարցը լուծվում է գտնում. կառավարությունը քննարկում է նրանց տեղափոխելու հարցը։
ՀՀ քաղաքացիներին Հուրգադայից Երևան տեղափոխելու մի քանի տարբերակ է քննարկվում։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ «Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,– նշել է նա: Սիսեռյանը խոստացել է մանրամասները տեղեկացնել մի փոքր ավելի ուշ:




