
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Միգուցե հացահատիկի գնաճ լինի։ Շիրակի մարզպետարանում կարկտահարության վնասներն հաշվառել են, սպասում են լուծման ուղիների։

Շիրակի մարզում 53 գյուղ կարկտահարվել է 70-100 տոկոսով, մոտ 9000 հեկտար, ինչի գումարային վնասը կազմում է 3 մլրդ 100 մլն դրամ։

Նախատեսվող 120 000 տոննա համախառն բերքն այս տարի մոտ 50-60 000 տոննայով պակաս կլինի, ինչը խնդիրներ կառաջացնի նաև անասնապահության ոլորտում։




