
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի` ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի միկրոբլոգում։
«Հուլիսի 25-ին #Հուրգադա-#Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար»,-նշված է գրառման տեքստում։
Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։
Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:
?@armembegypt-ը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին #Հուրգադա—#Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։
— MFA of Armenia?? (@MFAofArmenia) 25 июля 2019 г.
Թեժ գիծ՝ +20 120 705 0580 pic.twitter.com/mkdopSCoH0




