
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթին նախապատրաստվող Nordwind ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռին է բախվել ինքնագնաց օդանավասանդուղքը ու վնասել օդանավի երեսպատումը՝ գրում է РБК-ն
Nordwind ավիաընկերության մամլո ծառայությունից հայտնել են, որ միջադեպի պատճառով ուղևորները Երևան կմեկնեն պահուստային ինքնաթիռով։ Թռիչքն էլ հետաձգվել է մոտ 30 րոպեով։ Անցյալ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ միջադեպն է Մոսկվա-Երևան չվերթում․ հուլիսի 19-ին ուղևորներին տարհանել էին ինքնաթիռից փչովի սանդուղքով՝ ծխի ազդանշանի միանալու պատճառով։




