
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի։ Օրակարգի առանցքում Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներն են՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Տեղի է ունենալու հանդիպում Թբիլիսիի փոխքաղաքապետ Խունտսարիայի հետ, այցելություններ Վրաստանի մայրաքաղաքում հայկական մշակույթի կենտրոններ, մասնավորապես, Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Հովհաննես Թումանյանի անվան մշակութային կենտրոն և Թումանյանի տուն-թանգարան։




