ԿարևորՀասարակություն

Երևանը նոր աղբամաններ ունի

Երևան է ժամանել քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ «Սանիթեքը» պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում է մոտ 4500՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Նոր աղբամանների առաջին խմբաքանակի մասին, որոնք, ի դեպ, լեհական են, ֆեյսբուքյան իր էջում գրել և նաև տեսանյութ է տեղադրել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Տեսանյութում նշվում է, որ նորմալ աղբահանություն կազմակերպելու համար անհրաժեշտ է առնվազն 6000-8000 աղբաման։

Կարդացեք նաև

Back to top button