
«Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը»,- իր ՖԲ էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Այսօր տեղ կհասնի նաեւ աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի»,- հայտնել է Կարապետյանը։
Նա համաքաղաքացիներին խնդրել է ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար եւ համբերությամբ զինվելու կոչ արել։




