
Վերջին օրերերին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածվել էր մի լուր, ըստ որի Երևանի քաղաքային իշխանությունը պատրասվում է բարձրացնել տրանսպորտի սակագինը: Իրականում, Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու հարց չի քննարկում: Վճարման համակարգին վերաբերող բոլոր հարցերը կքննարկվեն նոր տրանսպորտային համակարգը ներդնելուց հետո՝ ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում:




